Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հասկանալով, որ «միջանցքը» վատ է հնչում, հատուկ կարգավիճակ ունեցող այդ ճանապարհը ՀՀ իշխանությունը կոչում է պարզապես «ուղիղ հաղորդակցություն». թուրքագետ

ԲԼՈԳ

Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարադրել էր այն նվաստացուցիչ ու պետականակործան նախապայմանները, որոնք Հայաստանը պետք է կատարի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման դիմաց:

Իսկ այսօր Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը կառավարության նիստում Էրդողանի խոսքերն, ըստ էության, դրական որակեց՝ պնդելով, որ դրանցում տեսնում է «հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն»։ Այս մասին տելեգրամ ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը

«Շտապեմ ասել, որ թուրքական կողմում հայ-թուրքական երկաթուղին գործարկելու մասին ոչ միայն խոսք չկա, այլև չկա անհրաժեշտություն այն գործարկելու։ Թուրքիան նոր երկաթուղի է կառուցում, որը միանալու է հարավում նախիջևանյան երկաթուղու հետ՝ Սյունիքի միջանցքով ձգվելով դեպի Ադրբեջան (կից քարտեզում երևում է այդ նոր երթուղին)։

Ավելին, կապիտուլիանտն այսօր իր խոսքում ևս մեկ անգամ վերահաստատեց իր պնդումը, որ կատարելու է Թուրքիայի գլխավոր նախապայմանը՝ թյուրքական միջանցք է տրամադրելու Ադրբեջանին. «Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։

Հասկանալով, որ «միջանցքը» վատ է հնչում, հատուկ կարգավիճակ ունեցող այդ ճանապարհը ՀՀ դե ֆակտո իշխանությունը կոչում է պարզապես «ուղիղ հաղորդակցություն»։ Ճիշտ «օլիգարխ»-«խոշոր սեփականատեր» բառախաղի նման։

Ըստ այդմ, կառավարության ուղեգիծը հստակ է. Հայաստանը պետք է դառնա Թուրքիայից կախյալ կիսապետություն, կամ, հենց թուրքական բառերով, «մշակութային ինքնավարություն»։

Ու կդառնա, եթե այս ամենը չկասեցվի»,- գրել է Գեղամյանը։

Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ» Զինվորի մոր աղոթքըԶգույշ եղիր այս քաղցկեղածին շերտավարագույրներիցՆոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»«Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»Կոնստանտին Օրբելյանն արժանացել է «Cultural Icon Award» մրցանակին ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքում է թուրքական կայքի լուրը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է «Ինտերի» մեկնարկային կազմը Լրանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զենքի վերահսկողության մասին պայմանագրի ժամկետը Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահին կոչ է արել միջամտել, որ Բաքվում պահվող հայերն ազատ արձակվեն Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ներմուծումից ամենաշատ կախված երկրների շարքում է ՀՀ-ն շարունակում է գրանցել գյուղատնտեսական արտադրության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում Մեսսին փոխել է մարզումային ծրագիրը ԱԱ-2026-ին պատրաստվելու համար Միրզոյանը ԱՄԷ փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Նազելի Բաղդասարյանը կգործուղվի Բելգիա Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ պայմանագրային զինծառայողը հոսպիտալացվել է Ձյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 5-ից 9-ին Ողբերգական դեպք՝ Երևանում․ շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ձախողվել են․ Axios Պեկինը կոչ է արել Տոկիոյին խորապես վերանայել իր ռազմական ագրեսիայի պատմությունը Եկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Վրաստանը ՌԴ-ին է արտահանձնել 1 քաղաքացու, ՌԴ-ն` Վրաստանին Ընկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԱրևմուտքում կանխատեսել են ուկրաինական հակամարտության ավարտի ամսաթիվը Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՍյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին Եվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանՊակիստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քննարկվել է սահմանային անցման կետերում կուտակումների խնդրի լուծմանն առնչվող նախաձեռնությունը Հանրապետությունում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներին սաստիկ բուք է Արարատիի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի 4 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ԱՀԿ փորձագետները քաղցկեղի բոլոր դեպքերի երեք հիմնական պատճառ են բացահայտել «Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանԱյժմ Հայաստանի հետ ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները․ Ալիև Թուրքիան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները Վթարային ջրանջատում կլինի Պետդումայում մեկնաբանել են Կրասնոյարսկի դպրոցում տեղի ունեցած հարձակումը Բացահայտվել է քաղցկեղի ագրեսիվության բարձրացման գործոն