Եթե ռուսական օդանավ ես խոցել, նետվելու ես Իսրայելի գիրկը․ Դողու Փերինչեք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական օդանավ խոցողը շատ արագ Իսրայելի հետ վատ հարաբերությունները կմոռանա։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի հակահայ գործիչ Դողու Փերինչեքը։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Դողու Փերինչեքը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաեւ Իսրայելի հետ մերձենալու Թուրքիայի վերջին օրերի հայտարարություններին։
«Եթե ռուսական օդանավ ես խոցել, արագ կմոռանաս Իսրայելի հետ վատ հարաբերությունների մասին ու արագ նետվելու ես Իսրայելի գիրկը։ Դուք կրկին ուղղվում եք Թուրքիան բաժանել ցանկացող Իսրայելի հետ հարաբերությունների կողմը»,-ասել է Փերինչեքը՝ նկատի ունենալով թուրքական իշխանություններին։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



