Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը․ Պիկե
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ասել է, որ կարող է կարիերան ավարտել կատալոնական ակումբում:
«Ես կհեռանամ ֆուտբոլից որպես «Բարսելոնայի» խաղացող: Այո, սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը:
Չեմ կարող երաշխավորել, որ կխաղամ հաջորդ մրցաշրջանում: Այն օրը, երբ կզգամ, որ այլեւս չեմ կարող օգնել «Բարսային», ես թոշակի կգնամ», – մեջբերում է Պիկեին La Sotana-ն:
Պիկեն «Բարսելոնայի» սան է: Կատալոնական ակումբի կազմում նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



