Թուրք-ադրբեջանական զորավարժությունները գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն․ ԱԳՆ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին․
Հարց. Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ:
Պատասխան. Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



