Հանդիպել են ՀՀԿ եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչները
ԲԼՈԳԱրտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանի հետ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպեցինք «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, կուսակցության միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՌԴ դաշնային խորհրդի անդամ(սենատոր) Անդրեյ Կլիմովի հետ։
Հայաստանի Հանրապետական կուսակցության և Միասնական Ռուսաստան կուսակցության միջև համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և հանդիսանում է Հանրապետականի արտաքին քաղաքական օրակարգի առանցքային կապերից մեկը։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք միջկուսակցական հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր։ Երկուստեք անդրադարձել ենք ստեղծված իրավիճակին, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի նոր մարտահրավերներին, ինչպես նաև մի շարք միջազգային ձևաչափերում միջկուսակցական համագործունեության ակտիվացման անհրաժեշտությանը։

1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին



