Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխող ուժը գործի է դրել բոլոր հնարավոր լծակները ՏԻՄ-երը ևս ամբողջությամբ զավթելու համար. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշնան ընթացքում Հայաստանի մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնք կարևոր հանգրվան կարող են դառնալ երկրի քաղաքական միավորների համար համայնքներում իրենց ուժերը չափելու նպատակով։ Այնպես որ, առաջիկայում վերստին քաղաքական գործընթացների ակտիվացում է սպասվում։ Եվ, բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ձգտելու է համայնքային մակարդակում համապատասխան քաղաքական ռեսուրսներ ստեղծել՝ հետագա համապետական ընտրություններում ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար։

Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացում ընդգրկուն անդրադարձ եղավ նաև ՏԻՄ-երի հարցին։ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը ցույց էր տալիս, որ իրեն հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ մի շարք համայնքների ղեկավարներ ոչ թե իշխանություններին են սատարում, այլ աջակցում են ընդդիմությանը։ Իսկ այդ հանգամանքը որոշ մարզերում պատկեր է փոխում։

Դրանով պայմանավորված՝ Փաշինյանն իր նախընտրական հանդիպումների ժամանակ մուրճով սպառնում էր այդ համայնքապետներին՝ նշելով, որ քաղաքական վենդետա է լինելու, նրանք պետք է ընտրություններից հետո անմիջապես դիմումներ գրեն և հեռանան։ Եվ ահա, ընտրություններից հետո գրանցվեցին այնպիսի դեպքեր, որ իշխանության ներկայացուցիչները տարբեր ճնշումների միջոցով համայնքապետներին ուղղակի սպառնում են, որպեսզի նրանք ազատման դիմումներ գրեն ու հեռանան։ Որոշ դեպքերում էլ համայնքապետներին հեռացնելու նպատակով նրանց շինծու քրեական գործերի թիրախ են դարձնում։ Իսկ ում չկարողացան այդ միջոցով հեռացնելու ճանապարհներ գտնել, փորձեցին «վերբովկա» անել։

Սակայն տվյալ դեպքում իշխանություններին ժողովրդավարության հարցը չի էլ հուզում, դա երկակի ստանդարտների խնդիր է, չէ՞ որ համայնքապետներն իրենց մանդատը ստացել են համայնքների բնակչությունից, այլ ոչ թե նշանակվել են իշխանությունների կողմից, որ իշխանությունները նրանց հեռացնեն։ Եվ սրանով իշխանություններն անտեսում են ժողովրդի ձայնը։ Սակայն ժամանակ կար, երբ, օրինակ՝ Աբովյանում իշխանության թեկնածուն պարտվեց, Փաշինյանը հայտարարեց, թե հաղթել է ժողովրդավարությունը, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօրվա իշխող ուժը գործի է դրել բոլոր հնարավոր լծակները ՏԻՄ-երն ամբողջությամբ զավթելու համար։

Ճիշտ է՝ քաղաքական ուժերի, այդ թվում՝ բնականաբար, իշխանական ուժի համար, նորմալ երևույթ է ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար պայքարելը, բայց հարցն այն է, թե ինչ ճանապարհով։ Քանի որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվում, ապա իշխանությունները փորձում են արագ կերպով ինչքան հնարավոր է շատ համայնքներ խոշորացնել։ Հաշվարկն այն է, որ դրանով տեղերում հեղինակություն վայելող համայնքապետների հնարավորությունները կարող են փոքրանալ, իսկ ՔՊ-ի համար նոր շանսեր ստեղծվել։

Այս ճանապարհին իշխանություններին այնքան էլ չի հուզում այն հարցը, թե տվյալ համայնքներում խոշորացումն իրոք անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ։ Մի շարք համայնքների բնակիչներ արդեն իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, որ խոշորացման արդյունքում իրենց համայնքները ոչ մի օգուտ չեն ստանալու և ավելի անտեսված վիճակի են մատնվելու։ Այսպիսի գործելակերպի հետ մեկտեղ իշխանությունները սկսել են խոսել հեղափոխական արժեքներին հավատարիմ թեկնածուների առաջադրման մասին։ Իսկ մենք միամտաբար գիտեինք, թե ՏԻՄ ղեկավարների ընտրության համար այլ արժեքներ են պետք, որոնք կբխեն տվյալ համայնքի զարգացման շահերից։

Մյուս կողմից էլ՝ որպեսզի իշխանություններն այս անգամ արդեն ամբողջովին չխժռեն ՏԻՄ համակարգն ու որոշակի բալանս ապահովվի, ապա ընդդիմությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի տեղերում։ Այստեղ նաև ընդդիմադիր ուժերի միասնականության հարցն է բարձրանում։ Հարկ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական օրակարգով հանդես գան, այլապես եթե նրանք տարանջատվեցին, ապա փոշիացնելու են իրենց ձայները և դրանով ջուր են լցնելու իշխանությունների ջրաղացին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան