Արկադի Բալյանն ազատվել է պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արկադի Բալյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:
Արկադի Բալյանը համակարգում և կազմակերպում էր`
1) Սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը
2) ‹‹Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն›› ՊՈԱԿ-ի գործունեությունը
3) Ռուս-հայական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը
4) քաղաքացիական պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակման, պլանավորման և իրականացման միջոցառումները:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



