Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ է առաջարկում պետությունը փոշիացվող գործազուրկների նպաստների փոխարեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այն բանից հետո, երբ կառավարությունում որոշեցին գործարկության նպաստները փոխարինել այլ ծրագրերով, շատերը դժգոհեցին. «երկու կոպեկ էր էլի ստանայինք» ոճով: Իրականում այդ «երկու կոպեկը» կամ 16 հազար դրամը, որ 4 ամիս ստանում էր գործազուրկի կարգավիճակ ստացած անձը, կենսական որեւէ հարց չէր լուծում: Այսինքն, բյուջեին տրվող գումարները ըստ էության փոշիանում էին` առանց սոցիալական արդյունք ապահովելու եւ առարկայական արդյունք տալու:

Կառավարությունը որոշեց այդ գումարներն օգտագործել ավելի նպատակային` ոչ միայն չնվազեցնելով այլեւ ավելացնելով այդ նպատակով հատկացված գումարի չափը: Օրինակ 2014-ից Արմավիրի մարզում ներդրվեց և փորձարկվեց ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագիր, որի արդյունքները գնահատելուց հետո սկսեց իրականացվել ողջ հանրապետությունում: Խոսքը գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերին՝ նրանց տրվող գյուղատնտեսական սեզոնային զբաղվածության աջակցության ծրագրի մասին է: Այսինքն, այն գյուղացին, ով ունի գյուղատնտեսական նշանակության հող, բայց ֆինանսական դժվարություններ, կկարողանա պետական աջակցությամբ մշակել իր հողակտորը և ստանալ արդյունք, լուծելով իր սոցիալական խնդիրները:

Այս տարվա հոկտեմբերի 15-ին կռավարությունը հաստատեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած եւս մեկ` Տավուշի մարզում հասարակական աշխատանքների համար գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագիրը: Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 60 մլն դրամ 30 ծրագրի համար: Մեկ ծրագրի առավելագույն արժեքը 2 մլն դրամ: Այս ծրագրերով Տավուշի մարզի 30 համայնքներում՝ յուրաքանչյուր համայնքից 10-15 գործազուրկների համար կապահովվի ժամանակավոր` 2 ամսվա զբաղվածություն: Այդ անձանց հետ համայնքի ղեկավարը կկնքվի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր` յուրաքանչյուր աշխատած օրվա համար հատկացնելով 5000 դրամ: Դրա դիմաց ծրագրում ընդգրկվածները օժանդակ բանվորական աշխատանքներ կիրականացնեն 6 հիմնական ոլորտներում.

1) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, մանկատուն, ծերանոց և այլն) հարակից տարածքների բարեկարգում (սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման և այլն)

2) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, լուսավորման ապահովում, սանիտարական մաքրում, կանաչապատում, ծառատնկում

3) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքներ,

4) պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգում

5) գերեզմանատների ցանկապատման, բարեկարգում

6) բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքներ:

Փաստորեն, այս ծրագրով, բացի սոցիալական խնդիր լուծելուց եւ գործազուրկների համար ժամանակավոր զբաղվածություն ապահովելուց, մարզի բնակավայրերում որոշակի կենսական նշանակության համայնքային խնդիրներ են լուծվում: Այսինքն, ի տարբերություն նպաստի, հատկացված գումարները մի կողմից աշխատանք կապահովեն մարդկանց համար, մյուս կողմից` արդյունք նրանց բնակավայրերի համար:

Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով 2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կփոխվի․ մանրամասներԱլիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Սախալինի գետում 10-ամյա տղայի դիակ են գտելԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Մոսկվայում կրшկ են բացել էլիտար ռեստորանի ադրբեջանցի սեփականատիրոջ մեքենայի վրա Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Կինը գումար չտալու պատճառով սպանել է ամուսնունՓաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումը