Երևան, 26.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարտությամբ հնարավոր չէ խաղաղություն նվաճել. «խաղաղության դարաշրջանի» անվան տակ դեպի ի՞նչ թակարդ ու հորձանուտ է ներքաշում այս կառավարությունը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորանշանակ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված ծրագրի ընդունմամբ Փաշինյանի կողմից փաստացի հայտարարվեց «խաղաղության դարաշրջանի» մեկնարկը, ինչը շատ նման է կոմունիզմի կառուցման ծրագրին: Թե՛ խաղաղությունը, թե՛ կոմունիզմը հրապուրիչ են, ժողովրդահաճո, բայց և անիրատեսական: Իսկ ինչո՞ւ հենց «խաղաղության դարաշրջանն» ընտրվեց այս կառավարության ծրագրի գլխավոր առանցքը: Որովհետև խաղաղությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկության մեծագույն երազանքը: Ինչպես Ցիցերոնն է ասել, «խաղաղությունն այնքան կարևոր է ու բարերար, որ հենց այս բառն է ամենաականջահաճոն մարդկանց համար»:

Իսկ «խաղաղության դարաշրջանը» այս կառավարության պոպուլիզմի հերթական դրսևորումներից մեկն է, հայ ժողովրդին մոլորեցնելու թմրանյութի հերթական չափաքանակը: Մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ, ինչպես 20-րդ դարի հայտնի ռուս փիլիսոփա Սեմյոն Ֆրանկն է նշել, «ոչ մի չարագործ և հանցագործ չի գործել այնքան չարություն աշխարհում, այնքան մարդկային արյուն չի թափել, որքան մարդիկ, ովքեր ցանկանում են լինել մարդկության փրկիչները»: Անհնար է անընդհատ խաղաղ ապրելը, և սարսափելի է անընդհատ կռվելը. որպես օրինաչափություն՝ խաղաղությանը հաջորդում է պատերազմը, այնուհետև նորից խաղաղությունը, և այսպես՝ անվերջ: Սա է մարդկության կյանքի ներքին տրամաբանությունը:«Խաղաղությունն ընդմիջում է, որը կազմակերպվում է պատերազմների միջև, որպեսզի գեներալները կարողանան գրել իրենց հուշերը»,- ասել է ֆրանսիացի սցենարիստ և դրամատուրգ Մարսել Աշարը:

Իսկ խաղաղությունը, որպես այդպիսին, միֆ է, ոչ ոք չի կարող երկարատև խաղաղություն երաշխավորել կամ խոստանալ, որովհետև խաղաղությունը պայմանավորված է բազմաթիվ օբեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով: Իսկ այս խաղաղությունը չի կարող տևական լինել. անարդար պատերազմով՝ թուրքի ու վարձկանների օգնությամբ ազերիների հաղթանակն ու պարտադրված զինադադարը ժամանակավոր բնույթ են կրելու և չեն կարող հանգստացնել հային: Չի կարող, որովհետև մեզանից մեր հայրենիքն են խլել: Խաղաղություն կլիներ, եթե հարցին ոչ թե միակողմանի, այլ փոխշահավետ և արդարացի լուծում տրվեր:

Իսկ ո՞ւմ հետ ենք խաղաղության դարաշրջանի սկիզբն ավետում՝ թուրքի՞, ադրբեջանցո՞ւ: Այն թուրքի՞, որը 106 տարի առաջ ցեղասպանեց մեր նախնիներին, որն ընդամենը մեկ տարի առաջ զենք էր մատակարարում Ադրբեջանին, վարձկաններ էր տեղափոխում Արցախ հային սպանելու համար, այն Թուրքիայի՞, որը երբեք չի հրաժարվելու իր պանթյուրքիստական ծրագրերից, որի խղճին է ծանրացած երեք ազգերի՝ հայերի, հույների և քրդերի ցեղասպանությունը: Դա նույն Թուրքիան է, որը հանդիսանում է ահաբեկչության հովանավորչության և իսլամիզմի ու պանթյուրքիզմի ծայրահեղական գաղափարախոսության տարածման հիմնական կենտրոններից մեկն աշխարհում, և այսօր էլ ականատես ենք լինում նաև Մերձավոր Արևելքում, Իրաքում,Կիպրոսում, Հունաստանի հետ հարաբերություններում և Միջերկրական ծովում նրա անսանձ ու ագրեսիվ պահվածքին:

Հունական ասացվածքն ասում է. «Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու»: Թուրքիայի վարչապետ Իսմեթ փաշան 1925 թ. ապրիլի 27-ին «Վաքիթ» թերթում հրապարակված հայտարարության մեջ ընդգծում էր, որ ռեժիմը ռասիզմի մեջ հետևողական է լինելու. «Ազգությունը մեզ միացնող միակ բանն է: Մեր պարտականությունը թուրքական հայրենիքում գտնվողներին անհապաղ թուրք դարձնելն է: Թուրքերին ու թուրքիզմին ընդդիմացող տարրերին վերացնելու ենք: Հայրենիքին ծառայողներին ընտրելիս առաջնորդվելու ենք նախ և առաջ այդ մարդկանց թուրք և թուրքիստ լինելու հանգամանքով...»: Թուրքերը երբեք չեն հրաժարվելու այս մտքից: Թուրքերի մեջ ձևավորվեց այն մտայնությունը, թե կայսրության դժբախտությունների պատճառը քրիստոնյա հպատակներն էին, ինչը նաև հանդիսացավ Ցեղասպանության պատճառներից մեկը, և պանթյուրքիզմի հիմնական զոհերը դարձան հայերը:

Հետամնացությունն ու նացիոնալիզմը թուրքերի մեջ ծնեցին ատելություն մյուս էթնիկ խմբերի և առաջին հերթին հայերի նկատմամբ, որոնք իրենց մարդկային, գիտական, ստեղծագործական, գործարար որակներով ու արտաքին հաճելի տվյալներով ստվերում էին թողնում թուրքերին և հարուցում նրանց նախանձն ու ատելությունը: Այդ է վկայում նաև 1917 թ. արաբական հրապարակախոս Ֆաիզ էլ-Հուսեինի խոսքերը հայերի մասին. «...Հայ ազգը այն համարձակ ազգն է, որը զարմացրել է աշխարհին իր քաջությամբ, վճռականությամբ, զարգացածությամբ, իր խոր և ընդգրկուն գիտելիքներով, որը դեռ երեկ Օսմանական Կայսրության ամենաուժեղ և բարձր մշակույթ ունեցող էթնոսն էր»: Թուրքը անհուսալի ու անվստահելի գործընկեր է, նա երբեք չի պահում իր խոստումը, պատասխանատվություն չի զգում իր արարքների համար:

Թուրքի, այսպես կոչված, «իմաստուն» դիվանագիտության փիլիսոփայության հիմքում ընկած է բոլորին խաբելու ու քցելու, քծնելու, շողոքորթելու ու կաշառելու մշակույթը: Այստեղ կես կատակ-կես լուրջ տեղին է մեջբերել Պյոտր Առաջինի խոսքերը. «Երեքին մի հավատա՝ կնոջը մի հավատա, թուրքին մի հավատա, չխմողին մի հավատա»: Ղուրանում թուրքերն անվանվում են «մարդկության թշնամիներ ու գազաններ», «ռասա, որ մարդկությանը թշվառություն բերեց»։ «Ո~վ, Հիսո՛ւս, ինչպե՞ս երկինք համբառնամ, Թե, մարդը սա է, ես գա՛յլ կդառնա՛մ, Ես օ՛ձ կդառնա՛մ, թե մարդը սա՛ է, Աստված ի՛մ, թե մեկ էլ աշխարհ գա՛մ, Ինձ վա՛գր ծնի՛ր, թե մա՛րդը`սա՛ է...»: «Հայոց Դանթեական» հանճարեղ պոեմում թուրքերի մասին այսպես է գրել Հովհաննես Շիրազը: Իսկ թուրքերի նկատմամբ բացասական վերաբերմունքը Եվրոպայում սկիզբ է առել դեռևս խաչակրաց արշավանքների ժամանակներից, երբ 1400-ականներին թուրքերը նվաճել էին Բալկանները, հասել Եվրոպայի մատույցներ, պաշարել Վիեննան, և նրանց հանդեպ մեծ վախ ու հակակրանք կար: Այդ ժամանակ էր, որ եպիսկոպոս Հովհան Ֆաբերը (1478-1541 թթ.) թուրքերի մասին հետևյալ կերպ էր արտահայտվել. «Աշխարում թուրքերի պես անգութ ու վայրենի ցեղ չկա: Նրանք առանց տարիքի և սեռի խտրականության սպանում են թե՛ մեծին, թե՛ փոքրին և թե՛ անգամ մոր արգանդում գտնվող մանկանը»:

Թուրքերի հոգեբանության հիմքում ի սկզբանե ընկած էին նրանց մոլեռանդությունը, բարբարոսությունը, դաժանությունը, զավթողականությունը, ռասիզմն ու ազգայնամոլությունը, ինչը միջնադարից այս կողմ ոչ մի փոփոխության չի ենթարկվել, և նրանց մոտ ամենևին էլ ձեռքբերովի հատկություն չէ, այլ անցել է մայրական կաթով:

Վերջապես գնում ենք խաղաղության ո՞ր Ադրբեջանի հետ: Այն Ադրբեջանի՞, որը 1988 թ. Սումգայիթում հայերի նկատմամբ վերաբերվեց ամենադաժան ու անմարդկային ձևով, որը պետականորեն հայի նկատմամբ ատելություն է սերմանում իր երկրում, որը հայ զոհերի պուրակ է կառուցում, որն ամեն Աստծո օր ոտնձգություն է իրականացնում ինքնիշխան Հայաստանի ու Արցախի նկատմամբ, շուրջ մեկ տարի պատանդ է պահում հայ զինվորներին, որի «պսևդոսուլթանը» հեգնում ու հոխորտում է, թե Սյունիքը, Վարդենիսը, Սևանը, Երևանը ադրբեջանական պատմական տարածքներ են, թե այլևս չկա ինքնիշխան Հայաստան, չկա Արցախի հարց: Ալիևն այնպես է հոխորտում, հեգնում ու երևակայում, կարծես մոռացել է, թե ինչպես էին 90-ականներին մարդկային ու ռազմական ռեսուրսների՝ մի քանի անգամ առավելություն ունենալու պայմաններում հաշտության պայմանագիր աղերսում հայերից: Ախր, մենք ադրբեջանցուն շատ լավ գիտենք, ախր, ադրբեջանցին ո՞վ է, որ հային հաղթեր: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, «եթե գողը տնից չլինի, եզն էլ երդիկից դուրս չեն հանի»:

Ախր, ադրբեջանցին ե՞րբ է ազգ կամ պետություն եղել, որ հիմա էլ պատմական հայրենիքից է խոսում: Ռուսական կայսերական բանակի գեներալ Անտոն Դենիկինն է ասել, որ «Ադրբեջանական հանրապետությունը հենց անվանակոչվելուց սկսած եղել է արհեստական»: Եթե ադրբեջանցին հաղթող էր, ինչո՞ւ ունենալով Հայաստանի բյուջեին հավասար ռազմական բյուջե և երեք անգամ շատ բնակչություն՝ չփորձեց այս 26 տարվա ընթացքում պատերազմ սկսել առանց Թուրքիայի ու վարձկանների օգնության: «Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից»,- ասում էր մեծն Նժդեհը:

Տպավորություն է ստեղծվում, որ «խաղաղության դարաշրջանի» անվան տակ այս կառավարությունը Հայաստանը սահուն ձևով ներքաշում է Թուրքիայի ազդեցության և հպատակության թակարդն ու հորձանուտը:

«Իսկական խաղաղությունը պահանջում է, որ առաջին հերթին վերացվեն պատերազմի հասցեատերերը»,- ասել է ֆրանսիացի տաղանդավոր գրող Ռոմեն Ռոլանը: Ես ամենևին կողմնակիցը չեմ ատելության, անհանդուժողականության ու չարության: Մենք Աստծո կամքով ու ճակատագրի հեգնանքով պարտադրված ենք ապրել թուրքի ու ադրբեջանցու հարևանությամբ, և ուզենք, թե չուզենք, խաղաղությունն այլընտրանք չունի: Սակայն այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ ու արդար, այն չպետք է լինի ի հաշիվ մեր ինքնիշխանության ու տարածքների կորստի: Այն պետք է լինի արժանապատիվ, խարսխված լինի մեր ռազմական հզորության, ազգային անկոտրում ոգու ու ճկուն դիվանագիտության վրա: Ինչպե՞ս կարող է խաղաղություն ունենալ մի ժողովուրդ, որն անհասկանալիորեն իր հերոսների ու հաղթողների նկատմամբ երախտամոռ է, իսկ պարտվողներին փառքի է արժանացնում ու գառ մորթում նրանց ոտքերի տակ, հետո նորից իշխանություն տալիս:

«Եթե ցանկանում եք խաղաղություն, պատրաստվեք դրան, պատրաստվեք դրան ՝ չխնայելով ձեր ուժերը, ձեր կյանքի ամեն օրը, ձեր օրերի ամեն ժամը»,- գրել է ավստրիացի ճանաչված լրագրող, գրաքննադատ, պատմաբան, դրամատուրգ Ստեֆան Ցվայգը: Կասկած չունեմ, որ մի օր մեր մեջ արթնանալու և գերիշխելու է հայի ազնվական գենը, Մաշտոցի, Նարեկացու, Նժդեհի ու Կոմիտասի գենը, այլ ոչ թե ստրուկի, վախկոտի ու ազգուրացի: Ֆրանսիացի նշանավոր գրող Անատոլ Ֆրանսը 1916 թ. ասել է. «Հայերը մեռնում են, բայց նրանք կգոյատևեն: Նրանց արյան, արժեքավոր արյան այն ոչ մեծ բաժինը, որ պահպանվել է, դրանից կծնվեն հերոսական ժառանգներ: Ազգը, որը չի ուզում մեռնել, չի մեռնի երբեք»:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Ford Transit»-ը Իրանն է խնդրում գործարք կնքել, ոչ թե մենք․ Թրամփ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար․ Ուիթքոֆ Սպասվում են կարևոր հանդիպումներ․ Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա Ճապոնիայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին․ ՊՀԽ գլխավոր քարտուղար Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԼրագրողը հայտարարել է, որ Կիլիան Մբապեն ստել է՝ ասելով, թե իսպանական ակումբի բժիշկներն իր վնասվածքը բուժելիս սխալ թույլ չեն տվել Գորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԻրանը միջնորդների միջոցով ուղարկել է ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերի պատասխանը Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում․ հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք. կան ձերբակալվածներ. ոստիկանություն (տեսանյութ) Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է արգելել սպորտային և քաղաքական խաղադրույքները. Axios Ա Սերիա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Իսրայելը օկnւպացնում է Լիբանանը․ Էրդողան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ Մխիթարյան«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ինՉեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Քաղաքապետարանն անդրադարձել է «Կանազ» մշակույթի տան հրդեհին Ադրբեջանցի է պայթել ականի վրա Ակնայում Դաժանաբար ծեծված փոքրիկին Դարակերտում հողին են հանձնել՝ առանց հոգեհանգստի և գեթ մեկ ծաղկիՆիկոլ Փաշինյանը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում. Էդուարդ Շարմազանով Հայտնի են 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետներըՊակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռшզմական գործողության վերսկսումը Մեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպա է uպանվել Օլիմպիական սպորտը պետք է միավորի, ոչ թե վերածվի քաղաքական արշավների հարթակի Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ Պատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան4 ճաշատեսակ, որոնք պետք է արգելվեն երեխաներինԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՎթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին, բախվել են ՊՆ «Ուրալ» ու «Volkswagen», վիրավnրները հայր ու որդի են. ShamshyanԳրիչ պտտելը՝ ոչ միայն հոբբի, այլ նաև... մարզ. «Փաստ»Մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՐՏԻ). Ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը. «Փաստ»Ղարաբաղից տեղահանվածների աջակցությունը կփոխվի․ ի՞նչ է լինելու