Երասխում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայությունների մեդալով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 1-ին Երասխի դիրքերում զոհված կրտսեր սերժանտ Գեղամ Սահակյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։
Հրամանագիրը ներկայացնում ենք ստորև․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



