Թուրքիան հայտարարել է, որ «Սպուտնիկ V»-ի արտադրության մեկնարկի գործընթացը երկար չի տեւի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեկնարկի գործընթացը երկար չի տեւի: Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Մինչ այժմ [ռուսական պատվաստանյութի] փորձարկումների արդյունքները ոչ մի բացասական բան չեն ցույց տվել: Մենք շարունակում ենք աշխատել դրա արտադրության ուղղությամբ: Տեղական ֆիրմայի հետ մեր աշխատանքը հասել է որոշակի արդյունքի, սակայն դեռեւս ավարտված չէ: Չեմ կարծում, որ այս գործընթացը երկար կտեւի», - ընդգծել է նա:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



