Ղազախստանի շրջանում, որտեղ զինամթերքի պահեստ է պայթել, հայտարարվել է արտակարգ դրություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի Ժամբիլի մարզի ակիմ (նահանգապետ) Բերդիբեկ Սափարբաեւը որոշում Է ընդունել Բայզակի շրջանի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին, որտեղ ռազմական պահեստում տեղի են ունեցել հրդեհ և զինամթերքի պայթյուններ, որոնց արդյունքում եղել են մարդկային զոհեր: Փաստաթուղթը հրապարակվել Է նորմատիվային իրավական ակտերի պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ Ժամբիլի մարզում հրդեհ Է առաջացել զորամասի պահեստում, որտեղ պահվում Է ինժեներական զինամթերք: Տեղի Է ունեցել առնվազն տասը պայթյուն:
ԱԻՆ-ի տվյալներով, հիվանդանոցներ են տեղափոխվել շուրջ 100 տուժածներ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների տեղական դեպարտամենտի 49 աշխատակիցներ: Գերատեսչությունը հաղորդել Է 15 մարդու զոհվելու և կորած մեկ քաղաքացու որոնումների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



