Կոտայքում Opel Zafira-ն բախվել է ծառերին, ապա երկաթե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է կամրջի հենասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Աշտարակից դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, այնուհետև երկաթե արգելապատնեշին , ապա մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և հայտնվել երկաթգծի համար կառուցած կամրջի տակ, բախվելով բետոնե սյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



