Երևան, 25.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Որևէ բանի առջև չեն կանգնելու, գնալու են երկիրը կործանելու, հայրենազրկելու ճանապարհով». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության հնգամյա ծրագրի մասին խոսելիս, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադևոս Ավետիսյանի կարծիքով, պետք է մի քանի փաստ հաշվի առնել:

«Այս ծրագիրը «բերող» քաղաքական ուժը նոր չի եկել իշխանության: Շուտով կլինի 3,5 տարի, ինչ ՀՀ-ում քաղաքական այդ ուժն ունի բացարձակ իշխանություն, ունեցել է սահմանադրական մեծամասնություն ԱԺ-ում և կազմել է ամբողջական կառավարություն: Դասական իմաստով պետք է տեսնես, թե ինչ գործունեություն են իրականացրել, ինչ արդյունքներ ունեցել և, ըստ այդմ, ինչ նոր խոստումներ են տալիս: Անցած երեք տարվա ընթացքում պարբերաբար առիթ եմ ունեցել գնահատելու սոցիալ-տնտեսական ոլորտում առկա իրավիճակը, իրենց տված խոստումները, հանրության մոտ առաջացրած մեծ սպասումները և էական խզումը՝ առկա վիճակ և տրված խոստումներ: Հիմա էլ ունենք նույն մոտեցումը, քանի որ իշխանական խմբակն առաջնորդվում է բացառապես իր նեղ քաղաքական և նաև իրենց առաջնորդի նեղ անձնական շահերով:

Ինչո՞ւ եմ սա պնդում. այն խոստումները, որ տվել են, ոչ թե կատարել են մասնակի կամ չեն կատարել, այլ ճիշտ հակառակ իրավիճակն է ստեղծվել: Խոստանում էին երջանկություն բերել, ներդրումների բում, հայրենադարձություն, վերացնել աղքատությունը, մարդկանց նպաստից տեղափոխել կայուն աշխատանքի, բարձրացնել կյանքի որակը և այլն: Եթե վերցնենք 2019 թ.-ը, երբ պատերազմ ու համաճարակ չկար, «հների» ու «նորերի» գործոնի խաղարկում չկար, և որը համարում են «ոսկե դար», ունեցել են 7,6 տոկոս տնտեսական աճ, բայց խոստացել էին տարեկան միջինը 9,5 տոկոս:

Ի դեպ, այդ թիվը 2018 թ.-ին՝ մինչև իշխանափոխությունը, արդեն կար, որը 2019 թ.-ին նվազեց մինչև 7,6 տոկոս: Նման տնտեսական աճ ունեցել ենք նաև 2017 թ.-ին, այսինքն՝ այստեղ աննախադեպություն չկա: Երկրորդ՝ 2019 թ.-ին էապես ավելացել է մեր երկրի պետական ու արտաքին պարտքը: Երրորդ՝ 2019 թ.-ին աղքատության մակարդակը ոչ թե նվազել է, այլ աճել: Ունեցել ենք 24 տոկոսից մոտ երկու տոկոսային կետով աղքատության մակարդակի ավելացում: Վկայակոչում էին գրանցված աշխատողների թվի աճը: Բայց դա միայն իրենց օրոք չի եղել: 2017 թ.-ին ևս դա կար: Ի դեպ, երբ նայում ես 2018 թ.-ի առաջին չորս ամսվա գրանցված աշխատողների թվի աճի տեմպը, այն էապես գերազանցում է դրանից հետո ունեցած աճի տեմպը: Պետբյուջեի մուտքերը 2017 թ.-ին ավելացել էր մոտավորապես 10 տոկոսով, 2019 թ.-ին՝ դրանից մի փոքր ավելի: 2020 թ.-ի աննախադեպ անկումները վերագրում են համաճարակին, պատերազմին, բայց դրանով պատասխանատվությունից խուսափելու պարզ սխեման են առաջ մղում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ 2020 թ.-ին ամբողջ աշխարհի տնտեսությունը կրճատվեց, բայց այն կրճատվեց 2,2 տոկոսով, իսկ Հայաստանինը՝ 7,4 տոկոսով:«Ասում են՝ պատերազմ է եղել: Համաշխարհային տնտեսությունը կրճատվել է մոտավորապես երեք անգամ ավելի քիչ տեմպով, քան Հայաստանինը, տարածաշրջանի մակարդակով ևս տնտեսական անկման մեծ տեմպ ենք ունեցել: Այս տարբերությունները կառավարման ձախողումների հետևանք են: Մինչև 2020 թ.-ի սեպտեմբերը երրորդ եռամսյակի տվյալներով նորից նույն պատկերն էր: Մյուս հանգամանքը՝ համավարակի դեմ պայքարի ծրագրեր կոչվածը հիմնականում ուներ հետևանքների հետևից հասնելու, այլ ոչ թե կանխարգելման մոտեցում, ինչը միշտ ավելի անարդյունավետ է լինում: 2020 թ.-ի սկզբից համավարակը պատկերացնում էին որպես նոր հնարավորություն, Փաշինյանը 30 մլրդ դոլարի հնարավոր ներդրումների մասին էր խոսում, ընդգծում, որ այս մարտահրավերը կարելի է ծառայեցնել զարգացմանը: Սա, իհարկե, տեղի չունեցավ: Այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաները կատակներով էին արձագանքում համավարակին՝ «դուխով ենք, ուժեղ ենք, Covid-ն ում շունն է» և այլն: Բայց մարտից այն ողջ ուժով տարածվեց մեր երկրում, ունեցավ իր հետևանքները, ստիպված եղան ողջ տնտեսությունը «փակել», հետո նորից «բացել»: Առանց հիմնավոր պատկերացումների, այս գործողությունները հանգեցրեցին տնտեսական ծանր հետևանքների և մարդկային կորուստների»,-նշում է մեր զրուցակիցը:

Պատգամավորն ասում է՝ կա ևս մեկ կարևոր հարց՝ գնաճը, որը չեն կարողանում կառավարել: «Սա ընդհանուր հյուծվող տնտեսության արգասիքն է: Ասում են, որ կվերացնեն ծայրահեղ աղքատությունը, խոսում էին աղքատության կրկնակի կրճատման մասին, բայց հիմա ամեն երրորդ քաղաքացուն դարձրել են աղքատ: 2021 թ.-ին էկոնոմիկայի նախարարն աշխատանքային առաջին օրը միլիարդավոր դոլարների ներդրումներ էր խոստանում, տարին վերջանում է, թող ցույց տան մեկ ներդրում: Իսկ իրականում մեր երկրից կապիտալ է փախչում, օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի շատ գնում են այս երկրից, քան գալիս: Խոստանում էին հայրենադարձություն, բայց հիմա արտագաղթի նոր ալիք է սկսվել: Առհասարակ, հանրային կյանքի ցանկացած ոլորտում ակնհայտ ձախողումներ են: Այս իրավիճակում քաղաքական ուժի «բերած» ծրագիրը չի համապատասխանում մեր առջև ծառացած մարտահրավերներին, և այն թիմը, կառավարող ուժը, որ բերել է այդ ծրագիրն այսպիսի տոտալ ձախողումների պարագայում, անպատասխանատու, պոպուլիստական մոտեցումներով և հանրային շահը սեփական շահին ստորադասելով, այսպիսի պարագայում անգամ իդեալական ծրագիրը ձախողված է ի սկզբանե»,-հավելում է Ավետիսյանը:

Նշում է՝ նման իրավիճակում ընդդիմադիր ուժերը պետք է փորձեն հակադրվել կեղծ օրակարգերին և ժողովրդին պարզ լեզվով իրականությունը մատուցեն: «Ի վերջո, բոլորս կանգնում ենք գոյատևման խնդրի առջև: Մեր անվտանգային խնդիրները և աշխարհաքաղաքական ռիսկերն ու մարտահրավերները, որ մեր երկրի գլխին կախված են, լավ ու վատ ապրելու խնդիրներ չեն: Այսօր մեր երկրում, մեր պապերի հողի վրա մեր ապրելու իրավունքն իրացնելու խնդիր ունենք: Նման խնդրի առջև կանգնած որևէ հասարակություն չի կարող ներքին խնդիրներ չունենալ, այլ ունենալ միայն արտաքին խնդիրներ: Ներքին խնդիրները որևէ կերպ հանգուցալուծված չեն, հակառակը՝ ամեն օր սրվում են, մեծանում և ունենալու են իրենց դրսևորումները: Եղավ ընտրություն, իշխանությունները վերարտադրվեցին, բայց ի՞նչն է ըստ էության փոխվել:

Մեր հայրենիքի սահմաններից ներս թշնամին է, մեր հանրային կյանքի և անվտանգության վրա տարբեր առիթներով թշնամին իր բացասական ազդեցությունն է ունենում, արձագանքները համարժեք չեն, ի վերջո, չունենք արժանապատիվ խաղաղություն, չունենք դրա վերաբերյալ հստակ պատկերացումներ: Մի ծրագիր են բերել, մեկն էլ ունեն դարակներում, չգիտես առավոտյան արթնանաս գլխիդ ի՞նչ է գալու: Դառը փորձ ունենք՝ ինչեր կարող են տեղի ունենալ: Խոստանում էին հրապարակում հայտնել Արցախի խնդրի լուծման մասին: Այս ամենը 300 տարի առաջ չէր, այլ երեք: Որևէ արտաքին և ներքին խնդիր լուծված չէ, մարտահրավերները, սպառնալիքները կան, և ամեն հաջորդ օրն ունենում ենք ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ, այս մոտեցումը լավ տեղ չի տանելու»,-հավելում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք նաև այս ամենի ֆոնին օրենսդիր մարմնում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տեղի ունեցած սադրանքներին: «Երբ չունեն և չէին կարող ունենալ բովանդակային պատասխաններ և մոտեցումներ, բնականաբար, փորձում են նաև բռնության տեսարաններ տարածել: Սա շարունակությունն է նրա, որ այսօր պատգամավորներ են ազատազրկված ամենատարբեր անհասկանալի մեղադրանքներով, կամ օրինակ՝ Ա. Չարչյանին առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու կալանավորել են: Սրանք մեսիջներ են առաջին հերթին հանրությանը, նաև ընդդիմադիր ուժերին, որ չունեն այլընտրանք, և այն կործանարար ճանապարհը, որով տանում են երկիրը, իրենց համար արդեն մտել է վերջնական անդառնալի հուն, և անելու են ամեն ինչ, որպեսզի գնան այդ ճանապարհով:

Իրենց աթոռները և նեղ քաղաքական շահը չեն կարող թողնել, որ մտածեն հանրային հավաքական շահերի մասին: Ցույց են տալիս, որ որևէ բանի առջև չեն կանգնելու, գնալու են երկիրը կործանելու, հայրենազրկելու ճանապարհով: Ակնհայտ է, որ չունեն այլընտրանք: Իրենց ապիկարությամբ բերել, հասցրել են մի վիճակի, որ սա է և վերջ: Իրենց ողջ ներուժն օգտագործելու են այդ նպատակով, այդ թվում՝ անընդունելի, նաև հակաիրավական գործողություններով: Սա լավ օրից չի, որ կիրառում են: Երկրի ազգային շահերը 100 տոկոսով հակադրված են իրենց նեղ անձնական, քաղաքական շահերին: Ի վերջո, բայց հանրությունը կգիտակցի՝ որն է իր ազգային շահը, երկրորդն էլ՝ որ դրանց նկատմամբ սպառնալիք են այն շահերը, որոնցով առաջնորդվողները երկիր են ղեկավարում: Եվ սա կլինի այս իրավիճակի հանգուցալուծումը»,- եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանն ուրախ կլինի Հաղթանակի օրվա զորահանդեսին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. Կրեմլ ԱՄՆ-ում բենզինի գները շարունակել են աճել Իրանի դեմ գործողության պատճառով Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՍաուդյան Արաբիան չեղարկել է ապրիլին նախատեսված Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպումը Ալլա Պուգաչովան արդեն ձեռնափայտով է քայլում (լուսանկար) Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինան չի միանա ԵՄ-ին մինչև 2027 թվականը Թրամփի վարչակազմին դատի են տվել Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի ամբողջությամբ․ հայտարարություն Մենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԱՄՆ-ը ցանկանում է հինգշաբթի բարձր մակարդակի խաղաղության բանակցություններ անցկացնել Իրանի հետ. Axios Երկրների վարկանիշը մեկ շնչի հաշվով արտոնագրերի քանակով. ինչ ցուցանիշ է գրանցել Հայաստանը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավոր Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի Սալահը կհեռանա «Լիվերպուլից» Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում մտահոգված են ԵՄ-ի սառեցված վարկի պատճառով բյուջետային խնդիրներով Մալաթիա-Սեբաստիայում կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացին սպառնացել է գազային ատրճանակով Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի «Այդ միտքը երբեք ինձ մոտ չի եղել՝ վերջ, գնում եմ, հրաժեշտ տամ». Հրանտ Թոխատյան Իրանի վրա ամերիկյան նորագույն ինքնաթիռ է վթարվել Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը նախատեսվում է կրճատել 2027 թվականի հունվարի 1-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտումԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցումը հնարավոր է միայն Թեհրանի համաձայնությամբ ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր կորպուս Հայաստանի հավաքականի հերթական մարզումը (տեսանյութ) Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 105 քաղաքացի Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդ«Տոտենհեմը» կհեռացնի 1 ամիս առաջ նշանակած Տուդորին Իրանը դադարեցրել է դեպի Թուրքիա գազի մատակարարումը՝ Իսրայելի հարվածից հետո․ Bloomberg Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանՄասիսի ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում, սարից ձորը գլորված անօգնական կնոջ են հայտնաբերել ու տեղափոխել հիվանդանոց. Shamshyan Իրանը դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ Հարավային Պարս գազային հանքավայրի վրա Իսրայելի հարվածից հետո Թրամփը զանգահարել է Հնդկաստանի վարչապետին Արցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՈւժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ Հայաստան«Օռլանդո Սիթին» հայտարարեց Անտուան Գրիզմանի տրանսֆերի մասին Իսրայելի բանակի և հետախուզության միջև լարվածությունը սրվել է՝ Իրանի դիմակայության գնահատման պատճառով․ ԶԼՄ