Մահվան ելքով վթար Երեւան-Մեղրի ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 20-ին, ժամը 17:10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին` Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել տրանսպորտային պատահար, կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ.Հ., ծնվ. 1959թ.) եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ.Ղ., ծնվ. 1988թ.): Արդյունքում «Օպել»-ի ուղեւորը՝ 1980թ. ծնված Ծ.Հ.-ը, տեղում մահացել է:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնել Խ.Ղ.-ը եւ «Օպել»-ի մյուս ուղեւորը՝ 1985թ. ծնված Հ.Գ.-ը, տեղափոխվել են Արտաշատի ԲԿ: Նրանց առողջական վիճակը բավարար է գնահատվում:
«Օպել»-ի մեկ այլ ուղեւորի՝ 1987թ. ծնված Բ.Ս.-ին, տեղափոխել են Արարատի ԲԿ: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատել:



