Եմենում մարտական գործողությունների ակտիվացման պատճառով խաղաղ բանակցությունները դադարեցվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի կառավարության եւ ապստամբ հուսիների ներկայացուցիչների միջեւ խաղաղ բանակցությունները դադարեցվել են՝ կապված երկրում մարտական գործողությունների ակտիվացման հետ: Associated Press-իhttp://www.ap.org/փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակը:
Երկրում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները մեկնարկել են դեկտեմբերի 15-ին, շվեյցարական Մագլինգենում: Նախօրեին Եմենի հյուսիսում լարված մարտեր են ընթացել, նոր ավիահարվածներ է հասցրել նաեւ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան: Ինտերֆաքսի փոխանցմամբ, մասնավորապես, Սաուդյան Արաբիային սահմանակից Հադջա նահանգում վերջին 3 օրերի ընթացքում ավելի քան 75 մարդ է զոհվել:
Նշենք, որ Եմենում կառավարական ուժերը վերջին մի քանի ամիսներին պայքարում են ապստամբ հուսիների դեմ:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



