Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1962 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Մ․ Հ., ծնված 1954 թ.) մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Խ. Գ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև սահմանազատել են տարածքը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



