Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը խուսափեց կրկնել «Հադրութն ու Շուշին օկուպացված են» միտքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ես ՀՀ տարբեր ղեկավարների հանդեպ տարբեր վերաբերմունք եմ ունեցել, բայց առաջին անգամ տիեզերական ամոթի զգացում եմ ունենում։ ԱԺ-ում այսօր՝ օգոստոսի 24-ին, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ու հարց տալուց առաջ միացրեց 2016 թվականի Փաշինյանի ելույթից մի ձայնագրություն, որտեղ վերջինս ասում է, թե չի կարող փոխզիջումների մասին խոսք լինել, իսկ Ալիեւի ագրեսիվ պահվածքի պայմաններում խոսել փոխզիջումների մասին, նշանակում է խոսել ՀՀ-ի եւ Արցախի կապիտուլացիայի մասին։

«Ուրեմն ի՞նչ էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որ ստորագրեցիք թաքուն, եւ ո՞վ եք Դուք»,-հարցրեց Վարդանյանը։

«Չգիտեմ այդ ձայնագրությունը միացնելով Դուք ինչ նկատի ունեիք։ Ամեն ինչ, ինչ ասված էր այդտեղ, ճշգրիտ էր ասված։ Դա ասված էր 2016-ին՝ գնահատելով այն գործընթացը, որ տեղի էր ունենում բանակցային սեղանի շուրջ։ Եթե ասվում է, թե մեր հայրենիքի 70 տոկոսը կորսվել է, ինչու՞ է այդ 70 տոկոսի 80 տոկոսը Ադրբեջանին հանձնվելու մասին անխուսափելիությունը բանակցային սեղանի շուրջ ընդունվել ավելի քան 15 տարի»,- ի պատասխան փաստեց վարչապետը։

Խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, նա նաեւ ընդգծեց, որ ոչ մեկից, այդ թվում ընդդիմադիրներից չի լսել, թե պետք է Հայաստանի ստորագրությունը հետ կանչել այդ փաստաթղթի տակից։ «2020-ի օգոստոսի 23-ին, գուցե ամսաթիվը ճիշտ չեմ հիշում, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ը Անվտանգության խորհրդին զեկուցել է, որ Հայաստանի բանակը պատրաստ է ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ ապահովել ԼՂՀ-ի անվտանգությունը։ Ձեր միացրած ձայնագրությունը ապացուցեց, որ իմ ասածը եւ գործողությունները համապատասխանում են իրար։ Իսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է, որովհետեւ ոմանց խոսքը չի համապատասխանել է այն զեկույցներին, որ նրանք տվել են»,- նկատեց Փաշինյանը։

Քրիստինե Վարդանյանը, որպես «նվեր» առաջարկեց Փաշինյանին՝ այս պահին կարո՞ղ է գոնե ասել, թե Շուշին ու Հադրութը ժամանակավորապես օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Փոխարենը Փաշինյանը ընդամենը հիշեցրեց, որ իր ասելիքն ամփոփված է կառավարության ծրագրում։

«Հիմա Ձեր նպատակն ի՞նչ է, որ ես հայտարարություն անեմ, որ սպառնալիք ստեղծեմ ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության համար։ Սա ռազմահայրենասիրական թեմաններով ելույթներ ունենալու երեկույթ չէ։ Մեր հայտարարություններն ունեն ուղղակի ազդեցություն  տարածաշրջանի միջավայրի եւ ռազմաքաղաքական իրադրության վրա։ Ես ՀՀ քաղաքացիներից ոչ թե հայրենասիրական ոտանավորներ ասելու, այլ խաղաղ դարաշրջան բացելու մանդատ եմ ստացել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու