Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ բոլոր ռուսական ԶԼՄ-ներն են հակառուսական լույսի ներքո ներկայացնում շարժումը. Ա. Մանուչարյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջին մեկ շաբաթվա շարժման ձևի, բովանդակության, դրա արձագանքների և այլ հարցերի շուրջ Past.am-ը զրուցեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ:

-Ինչո՞ւ են ռուսական լրատվամիջոցները հակառուսական լույսի ներքո ներկայացնում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ սկսած պայքարի գործողությունները:

-Դա միանշանակ վիճակ չէ ռուսական լրատվամիջոցներում: Կան այդպիսինները, որոնց մասին դուք նշում եք, կան նաև այլ տեսակետներ, պետական համակարգի արտահայտած մտքեր և այլն: Ռուսական պետությունն ու հասարակությունը շատ բարդ և անցումային վիճակում է: Կան ուժեր, որոնք պայքարում են այնպիսի աշխարհի համար, ինչպիսի աշխարհի համար պայքարում ենք նաև մենք, իսկ կան ուժեր, որոնք պայքարում են որպեսզի այն վիճակը, որում նաև մենք ենք, իրենց մոտ էլ պահպանվի:

Այդ բոլոր իրարամերժ և իրար դեմ պայքարող համակարգերը, որոնք թե՛ հայկական են և թե՛ ռուսական, սակայն, իրականում ծառայում են օտարին, իրականում գոյություն ունեն, և այդ ամենի պարագայում էլ մեր ժողովուրդները փորձում են կերտել իրենց ապագան:

-Կմանրամասնե՞ք՝ ինչ համակարգի մասին եք խոսում:

-Արդեն հարյուրամյակներ է՝ գոյություն ունի մի փիլիսոփայություն, ըստ որի՝ մարդն աշխարհ է գալիս, որպեսզի հարստություն կուտակի, հաճույքներ ստանա և հասնի իշխանության: Այդ նպատակի համար նա որևէ բանի առաջ պետք է կանգ չառնի: Մենք վերջին տասնամյակներում նվիրված ծառայել ենք այդ կարգին, սակայն հիմա հասել ենք մերժողականության: Միշտ եղել են մարդիկ, ովքեր դա չեն ընդունել, իսկ հիմա այդ մերժողականությունը կրում է ավելի ամբողջական բնույթ:

-Իսկ այսօրվա շարժումը քաղաքակա՞ն է, թե՞ քաղաքացիական:

-Ես հույս ունեմ, որ մարդկային է, որովհետև շատ անգամ տեսնում եմ այդ ծռության դրսևորումներ, որոնք հայ մարդու բնույթի ֆունդամենտալ սկզբունքներ են: Դրա դրսևորումները կարող են շատ ժամանակակից լինել՝ չհիշեցնող էպոսային դրույթները: Բայց ոչ ոք չի ասել, որ ժամանակների փոփոխությունը չպիտի բերի ձևերի փոփոխության: Ըստ էության՝ հիմքում ծռությունն է, և դա է կատարվող գործընթացի հիմնական էությունը:

Մնացած առումով հազար ու մի գործընթացներ կան: Այդտեղ տարբեր մարդկային դրսևորումներ են առկա. մեկը փորձում է էս մի բանը պոկել, էն անել, բայց դա չէ գործընթացի բովանդակությունը, այլ՝ ծռությունը, որը դրսևորվում է որպես մարդկային ապագան կերտելու կարևորագույն գործոն:

-Ինչպիսի՞ հանգուցալուծում եք տեսնում:

-Կարևոր չէ՝ ինչ ձև կստանա հանգուցալուծումը: Ես գիտեմ, որ դուք ձևն եք հարցնում. էս կգնա, էն կանի, էսպիսի վիճակի կհասնենք… Խնդիրը էության մեջ է, որը մտնում է կյանք: Եթե այս անգամ ամբողջությամբ շատ բան չստացվի, կարևորն այն է, որ մարդկանց հոգիներում մտել է մի նոր որակ, որը կբերի հաղթանակի:

Լևոն Փանոսյան

Մենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան