ՀԱՊԿ-ը պատրաստ է Ուզբեկստանի հետ համագործակցությանը. Զաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է Ուզբեկստանի հետ համագործակցությանը, սակայն վերադարձն այս կառույց կախված է երկրի ղեկավարությունից և ժողովրդից:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի կայացած արտահերթ տեսահամաժողովի շրջանակում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Մենք պատրաստ են Ուզբեկստանի հետ համագործակցությանը, նման համագործակցություն արդեն իրականացվում է: Ուզբեկ զինծառայողները մասնակցում են մեր միջոցառումներից մի քանիսին՝ նախևառաջ զորավարժություններին: Դա օգտակար է փորձի փոխանակման տեսանկյունից: Սակայն Ուզբեկստանի վերադարձը մեր կազմակերպության կազմ կախված կլինի նախևառաջ ուզբեկ ժողովրդի կամքից և այդ երկրի ղեկավարությունից»,- ասել է Զասը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



