Ռուսաստանը С-400 համակարգերի նոր խմբաքանակ կմատակարարի Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ռոսօբորոնէքսպորտն» առաջիկայում նոր պայմանագիր կստորագրի Թուրքիայի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ռեգնում գործակալությունն, այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:
«Խորհրդակցությունները շարունակվում են, ավարտական փուլում են գտնվում: Գործընկերների հետ առաջիկայում կանցնենք պայմանագրի ձևակերպմանը»,- վերջինս ասել է «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ժամանաժողովում:
Հիշեցնենք, որ Թուրքիան զենիթահրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ պայամանգիր է ստորագրել 2017 թվականին: ՆԱՏՕ-ի անդամ երկրի այս որոշումը բացասական արձագանք է ստացել Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրների կողմից:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



