Ոստիկանության փոխգնդապետը Սևանում Kia Forte-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺամը 12:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Աշոտ Մալխասյանը՝ իր վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 67.7 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 43-ամյա Լուսինե Սահակյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.comը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Սևան» բժշկական կենտրոն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Մալխասյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Նոր-Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, կոչումով ոստիկանության փոխգնդապետ է:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



