Փրկարարները Արզնի-Շամիրամ ջրանցքից դի են դուրս բերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 21-ին, ժամը 10:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշեն գյուղում գտնվող ջրանցքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրանցքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Ժամը 17։21-ին փրկարարները Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերել են քաղաքացու դին և դուրս բերել ջրանցքից։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



