Մոգերինի. Ռուսաստանի հետ երկխոսությունը չի կարող պատժամիջոցների հարցով «փոխանակման» առիթ դառնալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի շահերից է բխում միջազգային առաջնահերթ խնդիրների շուրջ Ռուսաստանի հետ համագործակցությունը, բայց այդ երկխոսությունը չի կարող պատժամիջոցների հարցով «փոխանակման» առիթ դառնալ: Իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Բրյուսելը շատ է շփվել Մոսկվայի հետ Իրանի, Սիրիայի, Լիբիայի, միգրացիայի, կլիմայի հարցերի շուրջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մոգերինին ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները միշտ չեն պահպանվի:
«Բայց դրանց չեղարկումը սերտորեն կապված է Մինսկի համաձայնությունների լիարժեք կատարման հետ, ինչից դեռեւս շատ հեռու ենք»,- ասել է ԵՄ պաշտոնյան:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



