Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները քննարկել են ՀՀ-ին ռուսական պատվաստանյութերի մատակարարումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանին COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերի մատակարարման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նախարարները, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ փոխգործակցությանը վերաբերող հարցերից բացի, քննարկել են նաև 2021 թ. Ռուսաստանում Առողջապահական ռուս-հայկական ֆորումի անցկացումը:
Կողմերը ընդգծել են Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության բարձր մակարդակը առողջապահության բոլոր արդիական հարցերում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



