Air France-ի ինքնաթիռում ռումբ է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAir France ավիաընկերության ինքնաթիռում, որը կասկածելի առարկայի պատճառով արտակարգ վայրէջք էր կատարել Քենիայում, ռումբ է հայտնաբերվել: Այս մասին նշված է Քենիայի օդանավակայանի Facebook-ի էջում:
«Քենիացի փորձագետները Մոմբասա քաղաքի օդանավակայանում գտնվող Air France-ի օդանավում ռումբ են հայտնաբերել: Սակրավորներն օդանավակայանի տարածքից դուրս այն անվտանգ կերպով պայթեցրել են»,- հաղորդագրությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ NEWS.am հայտնել էր, որ Մավրիկիայից Փարիզ ուղեւորվող Air France-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Քենիայում այն բանից հետո, երբ օդանավի զուգարանում կասկածելի առարկա է հայտնաբերվել: Նշենք, որ ինքնաթիռում 459 ուղեւոր եւ անձնակազմի 14 անդամ է եղել:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



