Air France-ի ինքնաթիռում ռումբ է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Air France ավիաընկերության ինքնաթիռում, որը կասկածելի առարկայի պատճառով արտակարգ վայրէջք էր կատարել Քենիայում, ռումբ է հայտնաբերվել: Այս մասին նշված է Քենիայի օդանավակայանի Facebook-ի էջում:
«Քենիացի փորձագետները Մոմբասա քաղաքի օդանավակայանում գտնվող Air France-ի օդանավում ռումբ են հայտնաբերել: Սակրավորներն օդանավակայանի տարածքից դուրս այն անվտանգ կերպով պայթեցրել են»,- հաղորդագրությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ NEWS.am հայտնել էր, որ Մավրիկիայից Փարիզ ուղեւորվող Air France-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Քենիայում այն բանից հետո, երբ օդանավի զուգարանում կասկածելի առարկա է հայտնաբերվել: Նշենք, որ ինքնաթիռում 459 ուղեւոր եւ անձնակազմի 14 անդամ է եղել:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



