Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կինոմատոգրաֆիայի 20 գլուխգործոց, որոնք անթերի ճաշակ են զարգացնում

ԼԱՅՖ
1in.am-ը գրում է .
 
Կինոարվեստը հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել որակի գնահատման մի քանի չափանիշներ։ Ձեզ ենք ներկայացնում ֆիլմեր, որոնք պետք է դիտեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են զարգացնել կինոարվեստի իրենց ճաշակը։
Այս ցանկում հայտնվել են ոչ միայն դասական, այլև ժամանակակից ֆիլմերի օրինակներ, որոնք հանդիսանում են գերազանց դերասանական խաղի ու պրոդյուսերական աշխատանքի օրինակներ։

① Թռիչք կկվի բնի վրայով

One Flew Over the Cuckoo’s Nest
Հույս ունենալով խուսափել բանտարկությունից՝ Ռենդլ Պատրիկ Մակմերֆին խելագար է ձևանում ու հոգեբուժարան ընկնում, որտեղ ամեն ինչ կառավարում է սառնասիրտ բուժքույր Միլդրեդ Ռենչելը։ Մակմերֆին չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ բոլորը հարմարվում են դրան, ու որոշում է ընդվզել. միայնակ։

② Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… և կրկին գարուն

Bom yeoreum gaeul gyeoul geurigo bom
Ոչ ոք չպետք է փորձի փոխել տարվա եղանակների փոփոխությունը։ Դրանց գալու հետ մեկտեղ հոգին լցվում է էներգիայով, որն ինչպես ներշնչանքի, այնպես էլ ողբերգության զգացում է առաջացնում։ Կարևորն այն է, որ դրանք չեն կարող դուրս գալ կյանքի, ցանկությունների, տառպանքի ու կրքի շրջապտույտից, որոնց դատապարտված ենք բոլորս։

 ③ Մի անգամ Ամերիկայում

Once Upon a Time in America
Թեժ 20-ականներին, երբ Ամերիկան ուրախանում էր ջազի նոտաների տակ, ու յուրաքաչյուր շրջմոլիկ երազում էր միլիոնատեր դառնալու մասին, Նյու Յորքի ետնախորշերում հանդիպեցին մի քանի հանդուգն երիտասարդներ։ Իրենց ճանապարհից մրցակիցներին հեռացնելով, անխղճորեն պատժելով դավաճաններին ու սրիկայաբար սրամիտ խարդախություններ անելով՝ նրանք դարձան հանցավոր աշխարհի ոսկե դարաշրջանի «չոր օրենքների» արքաները։

 ④ Սպանել ծաղրասարյակին

To Kill a Mockingbird
Ֆիլմն Ալաբամայից մի իրավաբանի մասին է, ով առանց մոր դաստիարակում է իր երեխաներին։ Բացի ռասայական թեման արծարծելուց՝ այս ֆիլմը նաև այն մասին է, թե ինչպես են երկու երեխաներ իրենց առաջին քայլերն անում դեպի աշխարհ, որտեղ ձևավորվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսին կարեկցանքը, արդարությունն ու անհավասարությունն են։

⑤ Լոուրենս Արաբացի

Lawrence of Arabia
Ֆիլմ Առաջին աշխարհամարտի լեգենդար հերոս, անգլիացի հետախույզ Թ. Է. Լոուրենսի մասին, ով գործում էր արաբական ցեղերի մեջ և առաջնորդում նրանց թուրքերի դեմ արշավում։

⑥ Սառնարյուն Լյուքը

Cool Hand Luke
Լյուքը բազմաթիվ անգամներ փորձության է ենթարկել իր ճակատագրի ամրությունը, և բանտը դարձավ հերթական փորձարկումը, որն, ինչպես երևում է, նա փնտրում էր։ Բանտից երեք անգամ փախուստը, երեք ձերբակալություններն ու երեք դաժան պատիժները չեն կոտրել նրա կամքի ուժը, նա մյուս բանտարկյալների համար հերոս է դարձել, միայնակ հերոս, ով իրեն համակարգի դեմ է հանել…

 ⑦ Մալթայական բազե

The Maltese Falcon
Մասնավոր դետեկտիվ Սեմ Սպեյդը «փոքրիկ բազեի» թանկարժեք արձանիկի առեղծվածային անհետացման մահացու որս է սկսում։

⑧ Երգելով անձրևի տակ

Singin’ in the Rain
Այս լեգենդար ֆիլմի նկարահանման հիմքում բրոդվեյի շոուների համար գրված տասնյակ երգերն են։ Համր կինոյի հանրահայտ աստղ Դոն Լոկվուդը հիշում է այն մասին, թե ինչպես է նա փառքի հասել… սակայն երջանկությունը լքում է նրան. սկսվում է ձայնային ֆիլմի դարաշրջանը։

 ⑨ Շան սիրտ

Собачье сердце
Պրոֆեսոր Պրեոբրաժենսկին համարձակ գիտափորձեր է անցկացնում՝ փորձելով Շարիկ շանն իրեն ամեն ինչով հավասար մարդու վերածել։ Արդյունքում ստացվում է ոմն Շարիկովը։ Ցավոք, գիտափորձը հաստատում է, որ շունն ավելի լավ է շուն մնա։

⑩ Խելոք Ուիլ Հանթինգ

Good Will Hunting
20-ամյա վունդերկինդ Ուիլ Հանթինգը միշտ գլխացավանքի մեջ է ընկննում։ Եվ երբ նրան ձերբակալում են հերթական ծեծկռտուքի համար, մաթեմատիկայի պրոֆեսորը նրան իր խնամքի տակ է առնում։

⑪ Սա պատահեց մի անգամ գիշերը

It Happened One Night
Էլլին միլիոնների ժառանգորդ է, ով պատրաստվում է ամուսնանալ օդաչու Քինգ Վեսլիի հետ, բայց նա հայրը, ով դեմ է նրանց ամուսնությանը, աղջկան փակի տակ է պահում։ Նրան, սակայն, հաջողվում է փախչել, ու նա ավտոբուսով Նյու Յորք է մեկնում իր սիրեցիալի մոտ։ Այդ նույն ավտոբուսում է գտնվում նաև հենց նոր գործից ազատված լրագրող Պիտերը, ում չափազանց շատ է անհրաժեշտ սենսացիա։ Ի դեմս փախուստի դիմած ժառանգորդուհու, ում փնտրում է ոստիկանությունը, ճակատագիրը ժպտում է նրան։

⑫ Լոս Անջելեսի գաղտնիքները

L.A. Confidential
Բարի գալուստ Լոս Անջելես՝ իր վառ արևով, լայն գրավիչ լողափերով ու ծաղկող կազմակերպված հանցավորոությունով։ Մաֆիայի պարագլխի  ձերբակալությունից հետո մեկը մյուսի հետևից սպանվում են նրա օգնականները, ովքեր փորձում են գրավել հանցավոր աշխարհի պարագլխի ազատված տեղը։

⑬ Կասաբլանկա

Casablanca
Հայրենիքը թողած ամերիկացի Ռիկ Բլեյնը, ում պատկանում է Կասաբլանկայի խաղային ակումբը, պատահաբար հանդիպում է երկար տարիներ առաջ իրեն լքած սիրելիին՝ Էլիզային։

 ⑭ Չներվածը

Unforgiven
Նախկին սառնասիրտ մարդասպան Ուիլյամ Մունիի պատմությունը, ով իր մեջ ուժ է գտել վերջ դնել իր կեղտոտ անցյալին։ Նա ֆերմեր է դարձել ու ընտանիք կազմել։ Սակայն ամեն ինչ այնպես չի դասավորվում, ինչպես ցանկալի էր…

⑮ Մեծ քաղաքի լույսերը

City Lights
Փոքրիկ թափառաշրջիկը հանդիպում է գեղեցիկ կույր աղջկա, ով ծաղիկներ է վաճառում փողոցում և շփոթվելով նրան հարուստ դքսի տեղ է դնում։ Իմանալով, որ վիրահատությունը կարող է վերադարձնել աղջկա տեսողությունը՝ փոքրիկ թափառաշրջիկը սկսում է փող գտնելու միջոցներ փնտրել։

⑯ Լավ, վատ, չար

Il buono, il brutto, il cattivo
Քաղաքացիական պատերազմի թեժ շրջանում առեղծվածային հրաձիգ է հայտնվում, ով շրջում է վայրի արևմուտքի ափերով։ Նա չունի ո՛չ տուն, ո՛չ ընկերններ, ո՛չ ընկերակիցներ, մինչև որ հանդիպում է երկու անծանոթների, ովքեր իր նման անգութ ու ցինիկ են։ Նրանք ստիպված են միացնել իրենց ուժերը  ոսկու փնտրտուքների գործում, սակայն միասնական աշխատանքն ամենաանհարմար զբաղմունքն է այսպիսի տխրահռչակ ավազակների համար։

⑰ Կյանքը հրաշալի է

It’s a Wonderful Life
Ջորջ Բեյլին կրեդիտային ընկերության սեփականատեր, ազնիվ, կարեկից, հոգատար հայր ու ամուսին է, ով, ճնշված լինելով անհաջողություններից, մտածում է ինքնասպանության մասին։ Եվ երկնքից նրան օգնող հրեշտակ են ուղարկում, ով որոշում է Ջորջին ցույց տալ աշխարհը, որն առանց նրա է։

⑱ Անսանձի սանձահարումը

Il bisbetico domato
Կանանց ընկերակցությունը կտրականապես չընդունող կոպիտ ֆերմերը բավականին երջանիկ ու բավարարված է իր միայնակ կյանքով։ Սակայն անսպասելի նրա կյանքում հերոսուհի է հայտնվում՝ փորձելով փոխել ու հմայել նրան։

⑲ Այն նույն Մյունհաուզենը

Тот самый Мюнхгаузен
Կոմիկական ֆանտազիա բարոն Մյունհաուզենի կյանքի, սիրո ու մահվան մասին, ով ապրում էր 18-րդ դարում ու դարձավ շատ զվարճալի գրքերի ու ավանդույթների հերոսը։

⑳ Այլմոլորակայինը

Alien
Հեռավոր ապագայում Երկիր մոլորակ վերադարձող բեռնատար տիեզերանավն անհայտ մոլորակից արտազատվող անհայտ ծագման ազդանշան է ստանում։ Անձնակազմը որոշում է կայացնում վայրէջք կատարել ու փորձել հասկանալ, թե ինչ է դա։ Հայտնվելով մոլորակի վրա՝ տիեզերագնացներն ամենուր անհայտ առարկաներ են հայտնաբերում, որոնք արտաքինից հսկայական բոժոժներ են հիշեցնում։
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՄի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը Ինչ եղանակ կլինի ամբողջ սեպտեմբերինԵվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան Լավ լուր կենսաթոշակառուների համարՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջևԵրկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն