Արդյունքում ունենք կանխված ադրբեջանական դիվերսիա և 2 հայ զինծառայողի կորուստ. Աբրահամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պաշտոնական լրահոսը հուշում է, որ այսօր սահմանագծի առնվազն 3 ծանր ուղղություններում բավականին լարված է եղել։
Արդյունքում՝ Սև լճի ուղղությամբ (Սյունիք) ունենք կանխված ադրբեջանական դիվերսիա, իսկ Երասխի (Արարատ) և Կութի (Գեղարքունիք) ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով` 2 հայ զինծառայողի կորուստ։
ՀՀ ՊՆ փոխանցմամբ, զոհեր ունի նաև ադրբեջանական կողմը, ինչը Բաքուն պաշտոնապես չի հաստատում։
Անկանխատեսելի իրադարձությունները սահմանագծի տարբեր հատվածներում շարունակվում են։
Դիվանագիտական հարթությունում կողմերի՝ «տարբեր լեզուներով» խոսելը, ցավոք, սահմանային նոր զարգացումներ է ենթադրում»։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



