Միայն շարունակում են հայհոյել, կրակոցներ այս պահին չկան, հանգիստ է. Արավուսի գյուղապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս պահին ոչ մի կրակոց չկա, հանգիստ վիճակ է, մարդիկ իրենց առօրյա կյանքով ապրում են: Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը եղել են կրակոցներ, դրանից հետո իրավիճակը հանգստ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունքի մարզի Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը:
«Միայն հայհոյանքներ են հնչեցնում, բայց դե շունն էլ է հաչում: Նման բաները սովորական են դարձել, երևի ցանկանում են վախեցնեն: Այս պահին հանգիստ վիճակ է»,- ասաց Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդել էր, որ օգոստոսի 15-ին ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



