Չինաստանում սողանքի հետեւանքով 41 մարդ անհետ կորած է համարվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հարավում սողանքից հետո 41 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հաղորդում է Սինխուսա գործակալությունը:
Չինական կենտրոնական հեռուստաալիքի հաղորդմամբ, սողանքը տեղի է ունեցել Գուանդուն գավառի Շենչժեն քաղաքում, ինչի հետեւանքով 22 շենք է փլվել, այդ թվում երկուսը՝ հանրակացարան, եւս 15-ը՝ տարբեր ընկերությունների շենքեր: Ճշտված տվյալներով, փրկարարներին հաջողվել է 4 մարդու փրկել:
Ըստ ՏԱՍՍ-ի, ականատեսները նշում են, որ սողանքից հետո գազի կայանի պայթյուն է տեղի ունեցել, ինչն էլ, հավանաբար, շենքերի փլուզման պատճառ է դարձել:
Ներկայում շուրջ 1.500 փրկարարներ մաքրում են փլատակներն ու որոնում տուժածների:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



