Շրի Լանկայի կառավարությունը արգելել է բոլոր հասարակական հավաքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇրի Լանկայի կառավարությունը արգելել է բոլոր հասարակական հավաքները՝ փորձելով զսպել COVID-19-ի դեպքերի կտրուկ աճը:
Կառավարության հայտարարության համաձայն՝ արգելքը գործելու է կիրակի երեկոյից, բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել հասարակական վայրեր այցելելուց:
Բացի այդ, ռեստորաններին այժմ թույլատրվում է հաճախորդներին տեղավորել տեղերի միայն 50 տոկոսի չափով, իսկ օգոստոսի 17-ից արգելվելու են հարսանեկան արարողությունները:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Շրի Լանկայում գրանցվել է COVID-19-ի նոր դեպքերի եւ մահացության աննախադեպ աճ: Չնայած բժիշկների բազմաթիվ խնդրանքներին՝ կառավարությունը բացառել է անհապաղ մեկուսացումը երկրի թույլ տնտեսության պատճառով:
Մինչ այժմ Շրի Լանկայում գրանցվել է կորոնավիրուսի 351.533 հաստատված դեպք, մահվան՝ 5.935 դեպք:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



