Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սարգսյան-Ալիև բանակցություններ՝ արյունոտ շաբաթվա ավարտին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում էին և հաշված ժամեր էին մնացել նրանց բանակցություններին, Ադրբեջանը ձեռնարկեց հերթական դիվերսիոն գործողությունը, որը մեր կողմից կանխվեց՝ մեր բանակի մեկ և հակառակորդի երկու զինվորի մահվան գնով:
Ավարտվող շաբաթը հրադադարի հաստատումից հետո, արյունոտներից ու մահաբերներից մեկն էր՝ հակառակորդի կողմից ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:

Այս ամենը հուշում էր, որ Սարգսյան-Ալիև հանդիպումն անպտուղ է լինելու՝ բանակցային գործընթացի առաջընթացի, հակամարտության կարգավորման բովանդակության տեսանկյունից: Այդպես էլ կա: Երկու նախագահների հանդիպմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցուպատասխանը լրագրողների հետ: Դրանում «կարմիր թելի» պես մատնանշվում էր Բաքվի դեստրուկտիվ քաղաքականությունը: Եթե Սարգսյանն ու Ալիևն ինչ-որ բան պայմանավորված լինեին, այլ կլինեին նաև Նալբանդյանի շեշտադրումները:

«Կողմերի մոտեցումները մոտ չեն, չեն համընկնում»,- Նալբանդյանի երկար հարցազրույցում ամենաբովանդակայինն ու բանակցությունները բնորոշողը հենց այս նախադասությունն է:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լավատես է, ու խոսում է Սարգսյան-Ալիև հանդիպման ավարտին բարձրացված բաժակաճառի մասին: Սակայն թվիթերյան գրառումը դիվանագետի ցանկությունների արտացոլումն է, որն անդառնալիորեն հեռու է իրականությունից:

Հակամարտության կողմերն ունեն տրամագծորեն հակադիր պատկերացումներ կարգավորման գործընթացի, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և ռացիոնալ կոմպրոմիսը տեսանելի չէ: Համանախագահ երկրները չունեն ճգնաժամի հաղթահարման կոնկրետ դեղատոմս, նաև հակամարտության կողմերին զսպող գործիքակազմ: Տարածաշրջանում հասունանում է տևական լարվածություն՝ ռուս-թուրքական հակադրության տեսքսվ, ինչը բացասաբար է անդրադառնում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա: Էլ չասած՝ միջազգային հակադրության մասին, որն իր լոկալ դրսևորումն է ունենում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Սրանք իրողություններ են, որոնք չեն կարող անտեսվել պրակտիկ քաղաքականության տեսանկյունից: Ու առավելագույնն, ինչի շուրջ Բեռնում կարող էին պայմանավորվել Սարգսյանն ու Ալիևը՝ սահմանային լարվածության թուլացումն ու լայնածավալ պատերազմի վերսկսումը կանխելն է: Դա արդեն մեծ ձեռքբերում կլինի:

Բայց նույնիսկ այս հարցում' հոռետեսական զգացողություն կա. վտանգ, որ երկու նախագահների նոր հանդիպումը կարող է արդեն ժամանակավրեպ լինել:

Տա Աստված, Բեռնի հանդիպումը խաղաղություն բերի, բայց ականջներիս մեջ ավելի ուժգին են որոտում թնդանոթային հարվածները...:

Սուրեն Սուրենյանց

Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին