Թուրքիայում վերջին օրերին ավելի քան 120 քուրդ զինյալ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում շարունակվող հակաահաբեկչական գործողության ընթացքում անցնող 4 օրերին սպանվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի 110 անդամ. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե բնակավայրում թուրք զինվորականների կողմից սպանվել է 78 զինյալ, Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում՝ 16, Մարդինում՝ 10 զինյալ:
Այսօր Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, հայտնելով երեկվա գործողությունների ընթացքում ևս 18 քուրդ զինյալի սպանելու մասին: Վերջիններս սպանվել են Ջիզրե, Սիլոփի և Սուր քաղաքներում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում վերջին օրերին լարված վիճակը շարունակվում է: Որոշ շրջաններում արդեն մի քանի օր է պարետային ժամ է հայտարարված, ինչի դեմ ցույցեր ու բախումներ են տեղի ունենում:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



