Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեփական աչքի գերանը չեն տեսնում․ որտեղի՞ց Էդուարդ Աղաջանյանին մեծ ունեցվածքը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ամենահուզող հարցը երկրի անվտանգությունը չէ, կործանված տնտեսությունը չէ, իրենց մեղքով տապալված բարեփոխումները չեն։ Նրանց ամենաշատը հուզում է ընդդիմադիրների ունեցվածքը, կանանց օժիտներն ու ստացած աշխատավարձերը։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի պաշտոնում «Հայաստան» դաշինքից առաջադրված Վահե Հակոբյանի հետ հարցուպատասխանի ընթացքում նիկոլական պատգամավորները մի քանի անգամ, տարբեր ձևակերպումներով փորձեցին պարզել, թե որտեղից ընդդիմադիր պատգամավորին տուն Իսպանիայում, երկու բնակարան Երևանում, Այվազովսկու և Սարյանի կտավներ։ Ի վերջո, Վահե Հակոբյանի ունեցվածքի օրինականության հարցը կարող են պարզել այս իշխանությունների կրնկի տակ գտնվող իրավապահ մարմինները, որոնք, սակայն, որևէ ջանք չեն գործադրի Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ապօրինությունները պարզելու ուղղությամբ։ Այլոց կտավների և վարկերի մասին մտահոգվող իշխանականները, սակայն, բառ անգամ չեն խոսի իրենց շարքերում ծպտված, հայտարարագրերում ունեցվածքի մասին չգրող պատգամավորների մասին։

Մամուլը բազմիցս է գրել վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավականող Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող բիզնեսների ու խոշոր ունեցվածքի մասին, մինչդեռ հայտարարագրում որևէ բառ այդ մասին գրված չէ։ Հիշեցնենք, ըստ ԶԼՄ-ների, Աղաջանյանի ընտանիքին են պատկանում «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը, Մոսկովյան փողոցում գտնվող «Բել Էտաժ» ֆրանսիական շքեղ ռեստորանը։ Նույն այդ Աղաջանյանին էր խորապես հուզում, թե ինչպես է պատգամավորի աշխատավարձով Վահե Հակոբյանը փակելու Երևանում երկու բնակարանների և Իսպանիայում գտնվող առանձնատան վարկերը։ Նա, իհարկե, բառ անգամ չի ասի, թե որտեղից իր խանութների ցանցն ու ֆրանսիական ռեստորանը։ Ուրիշի աչքի փուշը նկատող նիկոլականները չեն ցանկանա, որպեսզի հանրությունն իմանա իրենց կենսագրության ոչ այնքան պայծառ դրվագները։ Եվ Էդուարդ Աղաջանյանը միակը չէ «Քաղաքացիական պայմանագրում», որ բավական լուրջ ունեցվածք ունի կամ ձեռք է բերել այսպես կոչված «հեղափոխությունից» հետո։ Ընդդիմությունն էլ, կարծես, հակված չէ հայտնաբերելու իշխանականների ունեցվածքը, պարզաբանումներ պահանջելու դրա ծագման վերաբերյալ։

Լևոն Պետրոսյան

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԼոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան 13-ամյա աղջիկ է խեղդվել«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Սիրիայի քաղաքացու «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՊարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Կինը մահացել է պարանով ցատկելուց հետո, որը մոռացել էին կապելՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան«Ամառ» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է եղել Իսրայելը հարված է հասցրել Լիբանանին «Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի նկատմամբ պատժամիջnցները վերացնելուն. Սանաե Տակաիտի Հունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էԵրևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի վրա. Նարիշկին Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով Ինչպե՞ս է այս էկոլոգիական աղետը ազդում մարդկանց վրա և ո՞վ է պատասխան տալուՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում