Կալիֆոռնիայում մոլեգնող «Դիքսի» անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 202 000 հեկտարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳրեթե մեկ ամիս Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնող «Դիքսի» անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 202 000 հեկտարը, ինչի մասին են վկայում նահանգի հրշեջ վարչության՝ օգոստոսի 11-ին հրապարակված տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը:
Կրակը մեկուսացված է 30 տոկոսով: Մեկ ամսում կրակը ոչնչացրել է 1045 շինություն, ներառյալ 550 բնակելի տուն: Կրակի տարածմանը նպաստում են քամին, շոգը և օդի ցածր խոնավությունը:
Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում է Այդահո նահանգում, ԱՄՆ-ի արևմուտքում կրակով է բռնված ավելի քան 951 000 հեկտար մակերեսով տարածք: 14 նահանգներում կա 105 խոշոր օջախ: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Կալիֆոռնիայում, Օրեգոն, Վաշինգտոն, Մոնտանա և Այդահո նահանգներում:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



