Ծառն ընկել է կայանված ավոտեմեքենաների վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 9-ին, ժամը 17։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտակայքում կայանած երկու ավտոմեքենաների վրա ծառի ճյուղ է ընկել, տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քամու հետևանքով ծառի ճյուղը ընկել է Տիգրան Մեծ պողոտայում գտնվող զրուցարան-տաղավարի և մոտակայքում կայանած «Mitsubishi Airtrek» (վարորդ՝ Գ․ Մ․) և «Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ Ժ․ Ա․) ավտոմեքենաների վրա։
Փրկարարները ճյուղը մասնատելով ավտոմեքենաները դուրս են բերել ճյուղի տակից։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



