Երկու ոստիկան զոհվել է Պակիստանում տեղի ունեցած պայթյունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն երկու ոստիկան զոհվել, ութն էլ վիրավորումներ է ստացել Քվեթում (Պակիստան), «Սերենա» հյուրանոցի մոտ տեղի ունեցած պայթյունից։ Այս մասին տեղեկացնում է Dawn պարբերականը։
Պայթյունի հետեւանքով վիրավորվել է նաեւ չորս անցորդ, իսկ ռումբը տեղադրվել էր ոստիկանի մոտոցիկլում։ Տուժածները հասցվել են հիվանդանոց։
Տեղի իշխանությունը դատապարտել է հարձակումը՝ հայտարարելով, որ «ահաբեկիչները ցանկանում են խախտել խաղաղությունը Բելուջիստանում եւ վախ տարածել»։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



