Տավուշում ականի պայթյունից վիրավորված տղամարդը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է .
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում դեկտեմբերի 18-ին ականի պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ Արտավազդ Կարապետյանի վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Առաքելյանը:
«Արտավազդ Կարապետյանը երեկ է մեզ մոտ տեղափոխվել: Կրկին վիրահատվել է, այս պահին վիճակը ծանր է, սակայն կայուն»,- ասաց Արթուր Առաքելյանը:
Նշենք, որ Կարապետյանի ոտքն ու ձեռքն է վնասվել:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում 2015թ. դեկտեմբերի 18-ին ականի պայթյունի հետեւանքով 2 մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնել էր, որ Բաղանիսի բնակիչներ Արշալույս Սահակյանն ու Արտավազդ Կարապետյանն արգելված գոտին անցել են՝ գետի բերած ավազը տեղափոխելու եւ շինարարության նպատակով օգտագործելու համար:



