Թուրքիայի Սիլոփիում ոստիկանները սպանել են 25 տարեկան քուրդ երիտասարդի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփիի շրջանում ոստիկանները սպանել են 25-ամյա Շիյար Օզբեկին։
Քրդական Ozgur-gundem կայքի փոխանցմամբ՝ Շրնաքի Սիլոփիի շրջանում, որտեղ 6 օր շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի մարտիկները տան դիմաց գնդակահարել են 25-ամյա Շիյար Օզբեկին։
Նշենք, որ օրեր առաջ էլ Սիլոփիում ոստիկանները նռնականետով հարվածել էին մի տան վրա։ Տան մեջ գտնվող 70-ամյա քուրդ կինը վախից սրտի կաթված էր ստացել ու մահացել։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



