Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյունի ձայն է լսվել և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչներ 35-ամյա Գևորգ Գասպարյանի և 30-ամյա Լիանա Գասպարյանի դիերը։ Հայտնաբերվել են նաև պայթյունի հետքեր։
Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ամուսիններ են։ Ամուսինը զինվորական է։ Պարզվում է, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



