Մեսսին պետք է տեղափոխվի Յուվենտուս և խաղա Ռոնալդուի հետ․ Ռոդրիգես
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնան» օրերս հայտարարեց, որ Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, և ֆուտբոլիստը նոր ակումբ կունենա:
«Էվերթոնի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը արձագանքել է Մեսսիի հեռանալուն, ասելով, որ ցանկանում է արգենտինացուն տեսնել Թուրինի «Յուվենտուսում»:
«Մեսսին պետք է տեղափոխվի «Յուվենտուս» և խաղա Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Դա զիլ կլինի: Շատ երկրպագուներ երազում են տեսնել, թե ինչպես են այս երկու խաղացողները խաղում նույն թիմում:
Պետք է խոստովանել, որ ֆուտբոլը շատ է փոխվել, և Մեսսին, հեռանալով «Բարսելոնայից», ևս մեկ հաստատում է դա», – մեջբերում է Ռոդրիգեսի խոսքերը Marca-ն։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



