ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքում սկսել են պայթուցիկներից մաքրման և ականազերծման աշխատանքներ իրականացնել։
Խաղաղապահները Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ ամեն օր չպայթած զինամթերքի, արկերի, հրթիռների որոնման աշխատանքներ են իրականացնում։«Արդեն շուրջ 2 հա տարածք է մաքրվել։ Նախատեսվում է մաքրել 15 հա տարածք։
Վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահներն ավարտել են 32 հա տարածքի մաքրումը չպայթած զինամթերքից», ասվում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



