Իսրայելը խոցել է ՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցներն՝ ի պատասխան Գազայից արձակված պայթուցիկով օդապարիկների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական կործանիչները շաբաթ գիշեր խոցել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ճամբարի հրթիռային համակարգը, որը տեղակայված է Գազայի հատվածում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի բանակային ծառայությանը, դա տեղի է ունեցել ի պատասխան այրվող նյութերով և պայթուցիկներով համալրված օդապարիկների արձակմանը: Նշվում է, որ օդապարիկները Գազայի հատվածից արձակվել էին Իսրայելում հրդեհներ առաջացնելու նպատակով:
Իսրայելական կործանիչները ողջ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարի և հրթիռների արձակման կայանի ուղղությամբ:
Իսրայելական ռադիոյի տվյալներով՝ օգոստոսի 6-ին Գազայի հատվածի հետ սահմանային մի շարք գյուղատնտեսական շրջաններում հրդեհներ են տեղի ունեցել:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



