Վարակակիրների թիվն՝ Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231 923-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4641 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1124 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5764-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 218 է, ընդհանուր առողջացածներինը՝ 221043, փաստացի բուժվողներինը՝ 5115 5040 (մեկ օրում ավելացել է 75-ով): Մեկ օրում արվել է 6405 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 385 302 թեստ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



