Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախնադարյան եղջերափողից՝ կոռնետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կոռնետ երաժշտական գործիքը իր առաջացման համար պարտական է եղջերափողին, որի միջոցով հնում որսորդներն ու փոստատարները ազդանշան էին ուղարկում: Միջնադարում հայտնվել է կոռնետ փողային երաժշտական գործիքի ևս մեկ նախատիպ՝ փայտե կոռնետը, որն օգտագործել են ասպետական մրցաշարերում և քաղաքային տոնակատարություններում: Այն հատկապես տարածված է եղել Եվրոպայում՝ Անգլիայում, Ֆրանսիայում և Իտալիայում: Իտալիայում փայտե կոռնետով հայտնի մենակատարներից են եղել Ջիովանի Բոսսանոն և Կլաուդիո Մոնտեվերդին: Սակայն 18-րդ դարի վերջին փայտե կոռնետները գործնականում մոռացվել են: Ներկայումս նման տիպի փողային երաժշտական գործիքով կատարումներ կարելի է լսել միայն հին ժողովրդական երաժշտության համերգների ժամանակ:

1830 թվականին Սիգիզմունդ Շտելցելը հայտնագործել է ժամանակակից պղնձե կոռնետ փողային գործիքը՝ կոռնետ-ապիստոնան. այն ունեցել է մխոցային մեխանիզմ, որը բաղկացած էր կոճակ-ստեղներից և երկու փականներից: Գործիքը, ի տարբերություն շեփորի, ունեցել է հնչողության լայն դիապազոն՝ մինչև երեք օկտավա, այն նաև ավելի մեծ հնարավորություններ է ունեցել իմպրովիզացիա և ավելի մեղմ հնչյուններ ստանալու համար, ինչը թույլ է տվել այդ երաժշտական գործիքը օգտագործել ինչպես դասական ստեղծագործություններում, այնպես էլ իմպրովիզացիաների ժամանակ: Առաջին անգամ 1869 թվականին Փարիզի կոնսերվատորիայում կազմակերպվել են կոռնետ նվագելու դասընթացներ: 19-րդ դարում կոռնետը մտել է Ռուսաստան:

Ցար Նիկոլայ 1-ին Պավլովիչը վարպետորեն է նվագել զանազան փողային գործիքներ, այդ թվում՝ կոռնետ: Նա ամենից հաճախ ռազմական քայլերթեր է կատարել կոռնետով և Ձմեռային պալատում համերգներ տվել ընտրյալ ունկնդիրների, առավել հաճախ` մտերիմների համար: Իսկ ռուս հայտնի կոմպոզիտոր Լվովը ցարի համար անգամ կոռնետի կատարման պարտիա է գրել: Այս փողային գործիքը իրենց ստեղծագործություններում օգտագործել են մեծ կոմպոզիտորներ Բերլիոզը, Չայկովսկին և Բիզեն: Հռչակավոր կոռնետիստ Ժան-Բատիստ Արբանը հսկայական ներդրում է ունեցել կոռնետի մասսայականացման գործում ամբողջ աշխարհում:

19-րդ դարում փարիզյան կոնսերվատորիաները զանգվածաբար բացել են կոռնետա-պիստոնայով նվագելու դասընթացներ: Դասական է դարձել Չայկովսկու «Կարապի լճում» նեապոլիտանական պարի մենակատարությունը և բալետի պարը Ստրավինսկու «Պետրուշկա» օպերայում: Կոռնետը նաև շատ է օգտագործվում ջազային ստեղծագործություններ կատարելիս: Ջազային անսամբլների ամենահայտնի կոռնետային երաժիշտներն են Լուի Արմսթրոնգը և Քինգ Օլիվերը: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ջազում կոռնետին աստիճանաբար սկսել է փոխարինել շեփորը: Ժամանակակից երաժշտական աշխարհում կոռնետ գրեթե միշտ կարելի է լսել փողային նվագախմբերի համերգներին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ