Լիբանանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի տարածքից ավելի քան 10 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ, որոնց մի մասն իսրայելական ՀՕՊ համակարգերը որսացել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:
«Ավելի քան 10 հրթիռ է արձակվել Լիբանանից իսրայելական տարածքի ուղղությամբ: Դրանց մեծ մասը ՀՕՊ համակարգը որսացել է, մյուսները պայթել են անմարդաբնակ տեղանքում»,- ասվում է բանակայինների հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում արձակման կայանների ուղղությամբ, որտեղից իրականացվել է հրթիռակոծումը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



