Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը լուրջ վնասվածքներ ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է «France Info» ռադիոկայանը:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Օդանավում գտնվող 4 անձանցից երեքը զոհվել են: Ուղեւորներից մեկը ցատկել է, այժմ նա գտնվում է ծանր վիճակում:
Կործանումից անմիջապես հետո ինքնաթիռն այրվել է: Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու ժանդարմները: Վթարի պատճառները հայտնի չեն: Նշվում է, որ վթարի հանգամանքները կպարզվեն հետաքննության ընթացքում:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



