«Եթե ապրում եք գրավյալ Դոնբասում ու սիրում եք ՌԴ-ն, ապա ձեզ համար տեղ փնտրեք Ռուսաստանում». Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասը «երբեք չի լինի Ռուսաստանի տարածք»: Նրա հարցազրույցի մի հատվածը հրապարակել է «Դոմ» հեռուստաալիքը, գրում է Russia Today-ը:
«Կարծում եմ` եթե դուք այսօր ապրում եք ժամանակավորապես գրավված Դոնբասի տարածքում և կարծում եք, որ «մեր գործը ճիշտ է, պետք է դեպի Ռուսաստան գնանք, մենք ռուսներ ենք», ապա Դոնբասում ձեր մնալը մեծ սխալ է: Դա երբեք չի լինի ռուսական տարածք»,-հայտարարել է նախագահը:
Ուկրաինայի առաջնորդը Դոնբասի այն բնակիչներին, որոնք սիրում են Ռուսաստանը և ցանկանում են միանալ դրան, խորհուրդ է տվել «իրենց համար տեղ փնտրել Ռուսաստանում»:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ղրիմը «երբեք չի լինի Ռուսաստանի տարածք»:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



