Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նա Սահմանադրություն կփոխի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ նախագահ կդառնա». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Փաշինյանը կրկին դարձավ վարչապետ. ի՞նչ է սպասում Հայաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի ընտրվելը, իսկ ավելի ճիշտ՝ նշանակվելը Հայաստանի վարչապետ, զուտ տեխնիկական բնույթ է ունեցել, քանի որ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունի՝ 107 պատգամավորից 71 -ը: Այդ մասին ասել է քաղաքագետ Սիմոն Կարախանյանը: Փորձագետի խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հասցրել է քաջառողջություն և բարեկեցություն մաղթել նորանշանակ վարչապետին, և այս իրավիճակում ընդդիմադիր ուժերի բոյկոտն ընդհանրապես ոչինչ չի լուծում: «Ավելի քան երեք տարի է անցել, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից, և շատերը դեռ փորձում են հասկանալ Փաշինյանի ֆենոմենը:

Այս ընթացքում շատ բան է տեղի ունեցել, այդ թվում՝ սարսափելի պատերազմը, որին բոլորովին պատրաստ չէր նախկին լրագրողը: Այդ պատերազմում տեղի ունեցած սարսափելի պարտությանը հաջորդել է Փաշինյանի անսպասելի, կարելի է ասել՝ ֆենոմենալ հաղթանակը արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այսինքն, մինչև Փաշինյանի ֆենոմենը չբացահայտվի, նա կմնա իշխանության ղեկին: Միաժամանակ, ամենայն հավանականությամբ, նա կսկսի խոսել Սահմանադրությունը փոխելու, նախագահական կառավարման ձևին վերադառնալու մասին: Ի դեպ, նա Սահմանադրություն կփոխի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ նախագահ կդառնա», նկատել է Կարախանյանը:

Ըստ նրա, ընդդիմադիր գործիչների «որսը», որի դեմ ներկայումս ընդդիմության կողմնակիցները պայքարում են շատ անարդյունավետ, միանգամայն բնական դիմակայություն է առաջացած «ամենաթողության իրավիճակի» հետ: ««Թավիշը», որով Փաշինյանը իշխանության է անցել 2018 թվականին, իրեն չի արդարացրել: Ժողովրդավարությունը, որը երկրում աստիճանաբար ներդրվել էր նրա նախորդների կողմից, վերածվել էր ամենաթողության, ինչն էլ իշխանության էր բերել Նիկոլ Փաշինյանին: Հետևաբար, այսօր նա արդեն հայտարարում է, որ «թավիշը» փոխում է «պողպատով»: Եվ պետք է խոստովանել, որ նա դա լավ էլ անում է», - ընդգծել է փորձագետը՝ հավելելով, որ, ցավոք, Հայաստանի վարչապետը ձախողել էր արտաքին քաղաքականության քննությունը, և հիմքեր չկան ենթադրելու, որ նա կկարողանա հանձնել այդ քննությունը երկրորդ փորձից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու